Ծառատունկ ու համամարզային շաբաթօրյակ՝ Շիրակում
17:10, 4 Մայիս 2024
ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում մայիսի 4-ին անցկացվել է մարզային շաբաթօրյակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախաձեռնությանը միացել են մարզի բոլոր համայնքները, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները, մարզային ու քաղաքային իշխանությունները։
Մարզպետի աշխատակազմի ու Ախուրյան համայնքի ներկայացուցիչները մաքրել են Մարմաշենի վանական համալիր տանող հատվածը, մասնակցել ծառատունկի։
«Բնությունը պետք է սիրել, խնամել ու պահպանել, այսպիսի նախաձեռնությունները պետք է շատ լինեն և մենք բոլորս համախմբված մասնակցենք, քանի որ համախմբվածությամբ ու հոգատար վերաբերմունքով կկարողանանք խնամել ու պահպանել բնությունը, մաքուր պահել մեր մարզը, երկիրը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում